Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոր Նորքի, Ջրվեժի հատվածում անցնում ես ընդամենը նախորդ տարի ասֆալտապատված, կամ՝ իբրև ասֆալտապատված փողոցներով:
Պարզապես ափսոս է այն ռեսուրսը, որ ծախսվում է ասֆալտապատում ասվածի անվան տակ:
Մեծ հաշվով, նույնիսկ ամբողջական մեկ տարի էլ չի անցել «ասֆալտապատումից», բայց արդեն կան էական խնդիրներ:
Ամեն անգամ հաղորդվում է Երևանում տարական ինչ որ տասնյակ կիլոմետրերով ասֆալտապատումների մասին, մինչդեռ մի քանի ամիս անց արդեն ակնառու է դառնում, թե ինչ անորակ է կատարված աշխատանքը:
Կրկնեմ, պարզապես ափսոս է այն հանրային ռեսուրսը, որ մսխվում է «ասֆալտապատման» անվան տակ»։