Կարևոր իրադարձություններ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը քննարկում է ունեցել նաև Արման Թաթոյանի հետ

15 Ապրիլ, 2025 14:05
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը քննարկում է ունեցել նաև Արման Թաթոյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը քննարկումներ է ունեցել Արման Թաթոյանի ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ

Վերջին օրերին, հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ անդամներ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրանում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ՀՀ հասարակական մի շարք կազմակերպությունների և ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, հանրային գործիչ Արման Թաթոյանի հետ։

Հանդիպումները անցել են ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Քննարկվել են արցախցիների հիմնախնդիրները և դրանց հաղթահարման հնարավոր լուծումները։ Կարևորվել է ՀՀ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը և միասնական մոտեցումների ձևավորումը՝ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։

Կողմերն ընդգծել են, որ արցախցիների իրավունքները պետք է դիտարկվեն որպես համահայկական օրակարգի անբաժան մաս, և այդ իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետևողական ու միասնական ջանքերի իրագործում։
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»։



Լրահոս

Դիտել ավելին