Կարևոր իրադարձություններ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

17 Ապրիլ, 2025 12:42
Սպասվում է առանց տեղումների եղանակ

​Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​Մարզերում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Լրահոս

Դիտել ավելին