Կարևոր իրադարձություններ

Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան

17 Ապրիլ, 2025 10:50
Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան

Ամերիկաբելգիացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցանկություն հայտնելով գալ Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան. նրա հայտարարությունը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի Telegram ալիքում։

Սակայն թե երբ է նկարահանվել ուղերձը, հայտնի չէ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Դերասանի խոսքով՝ ինքը պատրաստ չէ Ռուսաստանի ղեկավարի հետ քաղաքականություն քննարկել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի ու երջանկության» մասին։ Եզրափակելով՝ Վան Դամը «մեծ համբույր» է ուղարկել Պուտինին, նրա ընտանիքին և Ռուսաստանին։

Լրահոս

Դիտել ավելին