Կարևոր իրադարձություններ

Ժողովուրդը կտա այս հարցի պատասխանը 2026 թվականին. Ռուբեն Ռուբինյանը՝ իշխանափոխության հավանականության մասին

15 Ապրիլ, 2025 14:19
Ժողովուրդը կտա այս հարցի պատասխանը 2026 թվականին. Ռուբեն Ռուբինյանը՝ իշխանափոխության հավանականության մասին


Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ 2026 թվականին կլինեն ընտրությունների, ժողովուրդը կտա Ձեր հարցի պատասխանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում  հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե արդյո՞ք իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված է իշխանափոխության հավանականության կապակցությամբ։ 

Նա նաեւ նշեց, որ ժողովրդին չի հաջողվի համախմբվել ընդդիմության շուրջ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու նպատակով։

«Որովհետեւ ժողովուրդը, մեղծ ասած, լավ կարծիք չունի Ձեր նշած անձի մասին», - ասաց Ռուբինյանը՝ ի նկատի ունենալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ով նախօրեին իր ելույթի ժամանակ սուր քննադատություն էր հնչեցրել գործող իշխանությունների հասցեին։ 

«Եւ կրկին, այդ հարցի պատասխանը  2026 թվականին կստանաք», - հավելեց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին