Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանազատման հետ կապված գրավոր առաջարկ են արել Ադրբեջանին և սպասում են պատասխանի։
«Չեմ կարծում՝ փակուղային իրավիճակ է։ Մենք հետևողականորեն շարունակելու ենք սահմազատումը»,– նշեց նա՝ նշելով, որ առաջարկներն այն մասին են, թե ինչ տրամաբանությամբ և որ հատվածում շարունակել սահմանազատումը։
Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ուղարկված գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր պատասխան դեռ չի տվել։