Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Նա վերահաստատեց նախընտրական իր տված խոստումները, թե Ռուսաստանից գործարարներ են գնալու Գյումրի:
Ղուկասյանը առաջարկեց նաև արևմտամետ ուժերին, որ նրանք էլ Եվրոպայից ու Ամերիկայից ներդրումներ բերեն և ինքը տարածք էլ կտարամադրի, ամեն ինչ էլ կանի:
Դիտարկմանը՝ իրեն կարող են քննադատել, որ ասաց՝ կողմ է միութենական պետությանը, նա արձագանքեց. «Ոչինչ թող քննադատեն, ես հեչ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածոեւմ: Մենք պետք է Բելառուսի սկզբունքով պահենք այս ամեն ինչը»: