Կարևոր իրադարձություններ

Ես երբեք զրահաբաճկոն չեմ գնել. Նաիրի Սարգսյանը՝ մամուլում տարածված մեղադրանքների մասին

18 Ապրիլ, 2025 13:30
Հեղինակ՝ Նաիրի Սարգսյան
Ես երբեք զրահաբաճկոն չեմ գնել. Նաիրի Սարգսյանը՝ մամուլում տարածված մեղադրանքների մասին

Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

««Եթե բավական հաճախ կրկնեք սուտը, մարդիկ կհավատան դրան» միտքը վերագրվում է Յոզեֆ Գեբելսին:

Ժողովուրդ օրաթերթը գրել է մի քանի տարի առաջ հորինված սուտ՝ «Նաիրի Սարգսյանը ձեռք է բերել 5 միլիոն ԱՄՆ դոլարի զրահաբաճկոններ և այլն»: Ժամանակին Դոգը այս թեմայով լայվի ժամանակ ասել էր՝ «Նաիրիի առած բրոնեժիլետները մարտական չեն եղել, հակահրդեհային են եղել, մեր զինվորներն էլ հագել գնացել զոհվել են»:

Իրականությունն այն է, որ ես երբևէ ոչ մի հատ զրահաբաճկոն չեմ գնել, հետևաբար՝ դրա համար ոչ մի դոլար ոչ ստացել եմ, ոչ ծախսել, հետևաբար չեմ էլ կարող մեկնաբանել՝ գոյություն չունեցող ապրանքը որակով է, թե՞ անորակ:

Թերթի հոդվածի մյուս մասը վերաբերում էր իմ՝ GTB Հոլդինգում աշխատելուն և իմ դերակատարությանը տրված մերկապարանոց մեկնաբանությանը։ Ասեմ, որ ես ուրախ եմ հիշյալ հոլդինգում աշխատելու համար:

Մեր ընկերությունը հարյուրավոր նոր աշխատատեղեր է ստեղծել և, բիզնես գործունեությանը զուգահեռ, բազմաթիվ սոցիալական և բարեգործական ծրագրեր է իրականացնում՝ ի պատիվ հիմնադիրների»:

Լրահոս

Դիտել ավելին