Կարևոր իրադարձություններ

Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները

19 Ապրիլ, 2025 20:13
Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը ավարտեցին ելույթները

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 19-ին, կանանց 81 կգ քաշայինների պայքարում  մրցահարթակ դուրս եկան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը և պատանիների Եվրոպայի չեմպիոն Մարգարիտա Առաքելյանը:

Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց  100 կգ: Հրումում Էմման բարձրացրեց միայն 130 կգ: Երկամարտի 230 կգ արդյունքով Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում:

Կանանց 81 կգ քաշայինների խայքարում մեր մյուս ներկայացուցիչ՝  Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 91 կգ և 95 կգ:

Հրումում նա բարձրացրեց 116 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Մարգարիտա Առաքելյանը Եվրոպայում 10-րդն է:

Լրահոս

Դիտել ավելին