ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի մի հատվածին:
«Վստահ եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի այս պատգամին:
Հատված Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձից. «Հայրապետական մեր հոդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից, մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, հեռու տանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը, համախմբվենք մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է»»,- գրել է Հարությունյանը: