Կարևոր իրադարձություններ

Վնիմանիյե վոպռոս՝ Նաիրան ճի՞շտ էր. Արայիկ Հարությունյան

21 Ապրիլ, 2025 22:25
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Վնիմանիյե վոպռոս՝ Նաիրան ճի՞շտ էր. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում  անդրադարձել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին բացակայությանն ու գրել.

«Նախորդ շաբաթ դաշնակցականներն ու հանրապետականները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, հրաժարվեցին մասնակցել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին, ինչպես նաև զրո հարց ուղղեցին վարչապետի տարեկան զեկույցի ժամանակ:

Դրանից մի քանի օր առաջ հանրահայտ Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Ես իմ մանդատը կամավոր դրել եմ, դրա համար չեմ դրել, որ իրենք (ընդդիմադիրները) գան Կառավարության հարցուպատասխանին խոսեն ու Փաշինյանին էշ-էշ հարցեր տան»։

Սիրելի ընդդիմադիրներ, վնիմանիյե վոպռոս՝ Նաիրան ճի՞շտ էր»,- ասվում է գրառման մեջ:

Լրահոս

Դիտել ավելին