Կարևոր իրադարձություններ

1 վարելահող, 3 արոտավայր. վարչապետը հայտնել է Եղեգնաձորի սեփականությանն անցած տարածքների մասին

22 Ապրիլ, 2025 14:23
1 վարելահող, 3 արոտավայր. վարչապետը հայտնել է Եղեգնաձորի սեփականությանն անցած տարածքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է #հատիկառհատիկ  շարքի հերթական նորությունը: 

Ըստ այդմ՝ դատարանի վճռով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով 4 հողամասերի նկատմամբ:

Հողամասերը «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ տարածքներ են (1 վարելահող և 3 արոտավայր), որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքն ընդհանուր 152.000 ՀՀ դրամ է:
 

Լրահոս

Դիտել ավելին