Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանն ու Դեմիր Սյոնմեզը քննարկել են մշակութային նախաձեռնությունները՝ հայրենանվեր գործունեության շրջանակներում

23 Ապրիլ, 2025 12:10
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանն ու Դեմիր Սյոնմեզը քննարկել են մշակութային նախաձեռնությունները՝ հայրենանվեր գործունեության շրջանակներում

Գագիկ ծառուկյանը հանդիպել է հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ։ Այս մասին Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.

«Հանդիպում հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ:

Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք պարոն Սյոնմեզը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ:

Վերջին օրերին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ սահմանափակ քանակությամբ թողարկված հատուկ կոնյակի առաջին պատվավոր հասցեատերը հենց Դեմիր Սյոնմեզն է՝ ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության»։

Լրահոս

Դիտել ավելին