Կարևոր իրադարձություններ

Թերթի հեքիաթասացներին հիշեցնեմ՝ Սերժ Սարգսյանը առաջարկել էր հրաժարական տալ աշնանը, բայց մերժում ստանալով՝ ստիպված դիմում գրեց. Հարությունյան

23 Ապրիլ, 2025 13:45
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Թերթի հեքիաթասացներին հիշեցնեմ՝ Սերժ Սարգսյանը  առաջարկել էր հրաժարական տալ աշնանը, բայց մերժում ստանալով՝ ստիպված դիմում գրեց. Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր «Հրապարակ» օրաթերթի հեքիաթների բաժնում այսպիսի հերթական հերոսապատումն է գրվել.

«Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, և աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին այցելելու զոհերի հուշահամալիր»:

Թերթի հեքիաթասացներին հիշեցնեմ, որ ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ:

Բնականաբար մերժում էր ստացել և ստիպված հրաժարականի դիմում գրել»:

Լրահոս

Դիտել ավելին