Հայաստանի իշխանությունները հրեշավոր են վարվում՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության փաստը կամ առաջարկելով հաշվել այդ տարիներին սպանված հայրենակիցներին, այս հարցում նրանք Թուրքիայից էլ առաջ են անցել։
Այս մասին «Ցեղասպանություն. Հիշողություն և նախազգուշացում: Ժամանակակից մարտահրավերներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Այսօր արդեն վտանգված են Ցեղասպանության թանգարանի արխիվները։ Ո՞վ է երաշխավորում դրանց անվտանգությունը: Այն իշխանությունը, որը մեթոդաբար, սկսած 2018 թվականից, քանդում է մեր ժողովրդի բոլոր ավանդական հիմքե՞րը։ Իշխանությունը, որը, խախտելով Հայաստանի Սահմանադրությունը, զբաղված է սահմանների վերաձևմամբ՝ առանց միջազգային պայմանագրերի վրա հենվելու, բացարձակապես առանց երաշխիքների և առանց հաշվի առնելու նման գործողությունների հետևանքնե՞րը։
Հանձնել է Արցախը, առաջարկում է մոռանալ Ցեղասպանությունը և հրաժարվել պահանջներից»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում, այլ երկրների օրինակով, պետք է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը: