Կարևոր իրադարձություններ

Մալաթիայում ծառի պատճառով փակված ճանապարհը բացվել է

27 Ապրիլ, 2025 17:00
Մալաթիայում ծառի պատճառով փակված ճանապարհը բացվել է

Ապրիլի 27-ին, ժամը 06։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիայի փողոցի տներից մեկի մոտակայքում ծառը արմատախիլ է եղել և  երկկողմանի փակել ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ծառահատման աշխատանքներ:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Լրահոս

Դիտել ավելին