Էստոնիայի հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսը:
ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։
Այնուհետև տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում, որի ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: