«Ռեալն» Անչելոտիի գլխավորությամբ վատագույն արդյունքն է գրանցել, հաղորդում է Tribuna.com-ը:
«Ռեալի» համար Իսպանիայի գավաթի եզրափակչում կատալոնական «Բարսելոնայից» կրած 2-3 հաշվով պարտությունը 13-րդն է ընթացիկ մրցաշրջանում:
«Ռեալը» 6 անգամ պարտվել է Չեմպիոնների լիգայում, 5 անգամ` Լա լիգայում, մեկ անգամ էլ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում` կրկին «Բարսելոնային»:
Անչելոտիի գլխավորությամբ մյուս մրցաշրջաններում «Ռեալը» 12 պարտությունից ավելի չի ունեցել` (2013/14, 6 պարտություն), (2014/15, 10), (2021/22, 9), (2022/23, 12) և (2023/24, 2)։