Չինաստանն առաջին անգամ ատոմային էներգիայի արտադրությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել, ասվում է Չինաստանի միջուկային էներգիայի ասոցիացիայի հրապարակված զեկույցում:
Նշվում է, որ Չինաստանում ներկայումս կառուցվում է 28 միջուկային էներգաբլոկ՝ 33,65 մլն կիլովատ ընդհանուր հզորությամբ, իսկ կառուցվող էներգաբլոկների հզորությամբ Չինաստանը 18 տարի անընդմեջ աշխարհում առաջատարն է։