Կարևոր իրադարձություններ

Ուկրաինացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը

27 Ապրիլ, 2025 20:10
Ուկրաինացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը

Այսօր՝ ապրիլի  27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արդեն 1 ժամից ավելի է մեծ թվով փրկարարներ, պարեկներ և քաղաքացիներ Հրազդան գետի մի քանի կմ-անոց հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 06 խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել երեխայի մայրիկին, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, երեխան, ով ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։ 

Լրահոս

Դիտել ավելին