Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքից։
Նշվում է, որ կողմերը շարունակել են կարծիքների արդյունավետ փոխանակումը ռուս-ամերիկյան ակտիվ քաղաքական երկխոսության հիմնական ասպեկտների վերաբերյալ։
Լավրովը և Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։