Չինաստանը հուսով է, որ Հնդկաստանը և Պակիստանը զսպվածություն կցուցաբերեն և կօգնեն դեէսկալացնել իրավիճակը, ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր պակիստանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում։
Վան Ին հույս է հայտնել, որ «երկու կողմերն էլ զսպվածություն կդրսևորեն, կշարժվեն միմյանց ընդառաջ և կօգնեն դեէսկալացնել իրավիճակը»։
Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է Ջամմու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Հարձակման հետևանքով զոհվել էր 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: