ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԱԺ պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանի և Կարեն Համբարձումյանի, Կապանի ՏԿ խորհրդի նախագահ Նարեկ Բաբայանի հետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Կապանի գրասենյակում հանդիպել են տարածքային կառույցի անդամների հետ։
«Գործընկերների հետ քննարկեցինք Իրական Հայաստանի հայեցակարգը, պատասխանեցինք տարածքային կառույցի անդամների հարցերին»,- նշել է Խուդաթյանը: