Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, վերջինիս ուղեկցել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան:
Այցի շրջանակներում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

