Կարևոր իրադարձություններ

Փաստաթղթի հիմքում ընկած է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման ընդհանուր տեսլականը

01 Մայիս, 2025 13:48
Փաստաթղթի հիմքում ընկած է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման ընդհանուր տեսլականը
Համագործակցություն ավելի մեծ ծրագրերի համար

"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը և "Հայաստան-Արցախ" համահայկական երիտասարդական միությունը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան-Արցախ» ՀԵՄ ֆեյսբուքյան էջից։

«Փաստաթղթի հիմքում ընկած է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման ընդհանուր տեսլականը։

"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունը և"Հայաստան-Արցախ" համահայկական երիտասարդական միությունն արձանագրում են , որ պատրաստ են ընդհանուր նախագծերի շրջանակներում պայմաններ ստեղծել ներհասարակական երկխոսության խրախուսման համար, գործադրել ընդհանուր ջանքեր հանրային և ազգային համերաշխության հասնելու համար:

Գործակցության հիմքում արցախցիների իրավունքների պաշտպանության, նրանց արդարացի պահանջների իրականացման համար բավարար նախապայմանների ստեղծումն է: Կողմերը վերահաստատել են, որ համատեղ նպատակների շարքում է բարեկամ և գործընկեր երկրների ու ժողովուրդների հետ առավել սերտ կապերի հաստատումն է՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և հայկական Սփյուռքի:

Առաջիկայում «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությույնը և «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միությունը նախատեսում են մի շարք համատեղ ծրագրերի իրականացում։

Կողմերը ընդգծել են, որ բաց են համագործակցության համար և շարունակելու են համագործակցության լայն դաշտ ձևավորել ընդհանուր արժեքներ և նպատակներ ունեցող հասարակական միավորների և նախաձեռնությունների հետ»,-գրված է հայտարարության մեջ:

Լրահոս

Դիտել ավելին