Կարևոր իրադարձություններ

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. պատգամավոր

02 Մայիս, 2025 14:10
Հեղինակ՝ Արեն Մկրտչյան
Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից։

Էս նողկալի շրջիկ խմբակները չեն հասկանում, որ մարդկանց ընտանիք մտնել չի կարելի։ Մայրերին, երեխաներին, կանանց քաղաքական պրոցեսներին խառնել չի կարելի։ Որ գծեր կան, որոնք հատել չի կարելի։

Ես չգիտեմ` ովքեր են դաստիարակել սրանց։ Կրկում եմ` ձեր կեղտոտ ձեռքերը մայրերից հեռու պահեք։ Քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան։

Իսկ այդ հարթակներում, օրինակ` ԱԺ ամբիոնից, Վահագն Ալեքսանյանն ու ոչ միայն նա ձեզ կերակրողներին ամեն անգամ քաղական միկրոինֆարկտի, դրանից հետո էլ քաղաքական հետմահու մկանային կծկումների ենք հասցնում։ Ու էդպես էլ շարունակվելու է։

Մայրերը սուրբ են, վեհ են, անձեռնմխելի են։ Այդ թվում` ձեր մայրերը»։

Լրահոս

Դիտել ավելին