Կարևոր իրադարձություններ

«Իմ Ամերիա, իմ ընտանիք». Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

08 Մայիս, 2025 12:20
«Իմ Ամերիա, իմ ընտանիք». Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծը` որպես տարեվերջին իրականացված «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի տրամաբանական շարունակություն: 

«Իմ Ամերիա, իմ ընտանիք» նախագիծն ունի երեք հիմնական բաղադրիչ` ֆինանսական ծառայությունների արտոնյալ պայմաններով «Ընտանեկան փաթեթ», «Իմ Ամերիա, իմ ընտանիք» խորագրով խաղարկություն և Երևանում հանրային տրանսպորտի ուղետոմսերի հետվճարի արշավ

«Նախագծի միջոցով Ամերիան ցանկանում է շնորհակալություն հայտնել Հայաստանում և Հայաստանի համար ապրող ու արարող բոլոր ընտանիքներին: Հրավիրում ենք բոլորին միանալ Ամերիա ընտանիքին իրենց մտերիմների, ընկերների, բարեկամների` մեծ ընտանիքի բոլոր անդամների հետ, որպեսզի միասին օգտվեն այս նախագծի բոլոր առավելություններից»,- նշում է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը: 

«Նախագծի շրջանակում Բանկի նոր և գործող հաճախորդները և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն կստանան օգտվելու քարտերի, վարկերի, ավանդների արտոնյալ պայմաններ տրամադրող «Ընտանեկան փաթեթ»-ից, ինչպես նաև մասնակցելու ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։

Ավելին, Ամերիաբանկի յուրաքանչյուր Visa քարտապան կարող է ստանալ 30% հետվճար Երևանում հանրային տրանսպորտի իր բոլոր ուղետոմսերի համար, իսկ նոր հաճախորդները` 100% հետվճար առաջին 20 ուղետոմսի համար»,- նշում է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը։  

«Ընտանեկան փաթեթ»

«Ընտանեկան փաթեթ»-ի շրջանակում հաճախորդները կարող են ստանալ 15% հատուկ անվանական տոկոսադրույք անգրավ վարկերի համար, 50% զեղչ պրեմիում դասի Gold և Platinum քարտերի համար, + 0,1%՝ MyAmeria-ով ավանդ և խնայողական հաշիվ բացելու, ինչպես նաև Ամերիա մանկական ավանդ ներդնելու դեպքում, ճամփորդական անվճար ապահովագրություն՝ MyAmeria-ի MyTour հարթակով ճամփորդական փաթեթ ձեռք բերելու դեպքում և շատ ավելին։

Ամերիայի «Ընտանեկան փաթեթ»-ից օգտվելու համար հաճախորդները պետք է մինչև սեպտեմբերի 30-ը իրենց ընտանիքի առնվազն մեկ նոր անդամի հրավիրեն` դառնալու Բանկի հաճախորդ:

«Իմ Ամերիա, իմ ընտանիք» խաղարկություն

Խաղարկության մասնակից են դառնում մայիսի 5-ից մինչև սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի հաճախորդ դարձած բոլոր անձինք, որոնց այս ընթացքում անվճար կտրամադրվի «Հաշվի բացում ծառայությունների փաթեթ»-ը` Visa Classic  քարտ, Ամերիաբանկի հաշիվ և MyAmeria հավելված: 

Բացի այդ, թե նոր, թե գործող հաճախորդները կստանան խաղարկության լրացուցիչ պրոմո կոդեր հրավիրված յուրաքանչյուր անձի համար, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս MyAmeria-ով գործարքներ կատարելու, բանկային և ոչ բանկային ավելի քան 20 ծառայությունից օգտվելու համար։

Միանալով արշավին` հաճախորդները հնարավորություն կունենան մասնակցելու 4 ամսական և 1 ամփոփիչ խաղարկություններին ու շահելու՝

  • 10 ընտանեկան ճամփորդություն դեպի արտերկիր և 50 ընտանեկան ճանապարհորդություն Հայաստանում
  • 150 նվեր քարտ ռեստորանների, զվարճանքի ու մշակութային վայրերի համար
  • 100 նվեր քարտ գրախանութներից օգտվելու ու ընտանեկան լուսանկարահանումների համար։

Մասնակցության ամբողջական պայմանները՝ այստեղ։ 

Հանրային տրանսպորտի ուղետոմսի հետվճար

Բանկին մայիսի 2-ից մինչև հունիսի 30-ը միացած նոր հաճախորդները Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը ուղետոմս գնելու դեպքում կստանան 100% քեշբեք հանրային տրանսպորտի առաջին 20 ուղետոմսի համար։ 

Բացի այդ, Բանկի բոլոր Visa քարտապանները MyAmeria հավելվածով ամսական 10 ֆինանսական գործարք կատարելու դեպքում կստանան 30% քեշբեք Ամերիայի Visa քարտով մինչև օգոստոսի 31-ը գնված բոլոր ուղետոմսերի համար։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին