Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ժիր ու աշխույժ երեխա է։
Մարմարիկ գյուղում մայիսի 4-ից անհետ կորած երեխայի հորաքույրը մանրամասներ է պատմել երեխայի մասին՝ հերքելով նրա՝ լավ չքայլելու մասին տեղեկությունները։
«Պահանջում եմ, խնդրում եմ, ուղղեք և մի տարածեք, որ չի քայլում, ճիշտ գրեք, տարածեք, որ ճիշտ ընթանա ամեն ինչ»,- նշել է նա: