Կարևոր իրադարձություններ

Բաքու–Երևան բանակցությունները մոտ են արդյունքի. ԵՄ ներկայացուցիչ

16 Մայիս, 2025 14:04
Բաքու–Երևան բանակցությունները մոտ են արդյունքի. ԵՄ ներկայացուցիչ

Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի հնարավորինս շուտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։

Կալասի խոսքով՝ Բաքուն և Երևանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ «Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Լրահոս

Դիտել ավելին