Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

25 Մայիս, 2025 15:30
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 25-27-ը Մոսկվա կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կքննարկի տրանսպորտային կապերի և կապի ապաշրջափակման և Հարավային Կովկասում իրավիճակի հետկոնֆլիկտային վերականգնման հարցը, հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։

«Նախատեսվում է մանրամասն ուսումնասիրել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը:

Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս տեսնելու հարցում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարությունից հավելել են, որ հանդիպման առանձին թեմա կլինի երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։

Լրահոս

Դիտել ավելին