Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն

02 Հունիս, 2025 10:35
Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է Ռուսաստանի կողմից հետախուզվող թեկնածուն

Լեհաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո Կարոլ Նավրոցկին, որին աջակցում է պահպանողական «Օրենք և արդարություն կուսակցությունը» և որին պատկանում է Լեհաստանի հեռացող նախագահ Անջեյ Դուդան, առաջատարն է։

Լեհաստանի Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,8%-ի հաշվարկից հետո Նարոցկին ստացել է ձայների 50,94%-ը, հայտնում է Rzecpospolita-ն։

Նրա մրցակիցը՝ 2018 թվականից Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկին, ստացել է ձայների 49,06%-ը։

Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո Նարոցկին մնում է առաջատարը. նա ստացել է ձայների 50,89%-ը, իսկ Լեհաստանի մայրաքաղաքի քաղաքապետը՝ 49,11%-ը։

Քվեարկության ավարտից հետո առաջին էքզիթ փոլերը ցույց տվեցին, որ Տրզասկովսկին առաջատար է, բայց նվազագույն տարբերությամբ։ Հետո նա առաջնությունը զիջեց Նավրոցկուն։

42-ամյա Նավրոցկին պատմաբան է. նա դարձել է Ազգային հիշողության ինստիտուտի (IPN) նախագահ 2021 թվականին։ Նա Տուսկի կառավարության քննադատն է և Դուդայի աջակցությունն ունի:

2024 թվականի փետրվարին Նավրոցկին ներառվել է Ռուսաստանի հետախուզման մեջ՝ Լեհաստանում Կարմիր բանակի հուշարձանների քանդմանը մասնակցելու համար։

Տրզասկովսկին եվրոպամետ է և լիբերալ: Նրան աջակցել է վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած իշխող քաղաքացիական կոալիցիան։

Լրահոս

Դիտել ավելին