Հունիսի 3-ին՝ ժամը 11:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում այրվում է ավտոմեքենա. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 12:01-ին:
Այրվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը և ուղևորը տեղափոխվել են բժշկական կենտրոն։