Կարևոր իրադարձություններ

Բաքվում Թուրքիա-Իսրայել բանակցություններ են կայացել երեք փուլով

03 Հունիս, 2025 15:35
Բաքվում Թուրքիա-Իսրայել բանակցություններ են կայացել երեք փուլով

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Հիքմեթ Հաջիևը հաստատել է, որ Բաքվում ավելի քան երեք փուլով բանակցություններ են անցկացվել Թուրքիայի և Իսրայելի միջև՝ Սիրիայում անվտանգության սպառնալիքները նվազելու հարցով։

«Ադրբեջանը դիվանագիտական ջանքեր է գործադրում համաձայնության հասնելու համար», – լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիևը։

Ապրիլի 9-ին Բաքվում տեղի էր ունեցել Սիրիայում լարվածությունը նվազեցնելու և բախումները կանխելու նպատակով Թուրքիայի և Իսրայելի միջև բանակցությունների առաջին փուլը։ Կողմերը համաձայնության են եկել։

Լրահոս

Դիտել ավելին