Կարևոր իրադարձություններ

Պետք է խստիվ վերահսկողություն սահմանվի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն․ Փաշինյան

04 Հունիս, 2025 11:46
Պետք է խստիվ վերահսկողություն սահմանվի, որպեսզի ոմանք պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն․ Փաշինյան

Հոգևոր կյանքին հաղորդակցությունը պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև այսօր մեր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն՝ պետության սեփականությունն են և պետության հոգածության ներքո են:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել հոգևոր արժեքների հետ, բայց նաև Կառավարությունը պետք է խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի (ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու) ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին Փաշինյանը պատմել էր, որ մի քանի եկեղեցիներ, տաճարներ է այցելել և սանիտարական վիճակի հետ կապված խնդիրներ է արձանագրել, ապա այս համատեքստում հայտարարել էր՝ մեր եկեղեցիները չուլանացված են:

Լրահոս

Դիտել ավելին