Կարևոր իրադարձություններ

Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել

04 Հունիս, 2025 12:35
Իլոն Մասկը Թրամփի «մեծ, գեղեցիկ» օրինագիծը «զզվելի գարշանք» է անվանել

Իլոն Մասկը, Սպիտակ տանը իրա շխատանքը թողնելուց հետո, հրապարակավ Թրամփի ներքին քաղաքականության հիմնական նախաձեռնություններից մեկը՝ հարկերի և հատկացումների վերաբերյալ «Մի մեծ գեղեցիկ օրինագիծը», անվանել է «զզվելի գարշանք»:

«Կներեք, բայց ես այլևս չեմ կարող դիմանալ: Այս հսկայական, աղաղակող, խոզությունով տված ծախսերի օրինագիծը զզվելի գարշանք է: Ամոթ նրանց, ովքեր քվեարկել են դրա օգտին. դուք գիտեք, որ վատ եք արել»,- գրել է Մասկը իր «X» սոցիալական ցանցում:

«Խոզություն» (pork, pork barrel) ամերիկյան անգլերենում ասում են բյուջեի ծախսերին, որոնք լոբբինգ են անում քաղաքական գործիչների կողմից՝ ի շահ ընտրողների, գործարարների կամ հենց քաղաքական գործիչների որոշ նեղ խմբերի:

Օրինագիծը, որը Թրամփն ու Սպիտակ տունն անվանում են «Մի մեծ, գեղեցիկ օրինագիծ», ընդունվել է Ներկայացուցիչների պալատի կողմից մայիսին, իսկ հունիսին պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։

Իլոն Մասկը գրել է, որ այս օրենքը կավելացնի ԱՄՆ բյուջեի՝ առանց այն էլ հսկայական դեֆիցիտը մինչև 2,5 տրիլիոն դոլար և ԱՄՆ քաղաքացիների ուսերին կդնի հսկայական պարտքի անտանելի բեռ։

Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ով ավելի քան 250 միլիոն դոլար է ծախսել Թրամփի նախընտրական արշավի վրա, ոչ պաշտոնապես ղեկավարել է Սպիտակ տան կառավարության արդյունավետության նոր վարչությունը (Doge) և զբաղվել բյուջեի ծախսերի կրճատմամբ։

Մասկն արդեն քննադատել է «մեծ գեղեցիկ օրենքը», բայց ավելի մեղմ՝ նա ասել է, որ օրենքը «հիասթափեցրել է» իրեն։

Դոնալդ Թրամփը դեռ չի արձագանքել Մասկի նոր հայտարարությանը։

Լրահոս

Դիտել ավելին