Կարևոր իրադարձություններ

Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ

04 Հունիս, 2025 17:20
Գորիսում քաղաքացին ադրբեջանցի զինվորների ուղղությամբ ատրճանակ է պահել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, շաբաթներ առաջ Գորիսի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող սահմանին «Նիսան» ավտոմեքենայի վարորդն ատրճանակ է պահել ադրբեջանցի զինվորների ուղղությամբ:

Էջմիածնում բնակվող 32-ամյա տղամարդը հայտարարել է, որ սահմանին, բարկությունից դրդված է դա արել՝ ադրբեջանցի զինվորներին վախեցնելու համար:

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակին»-ին հայտնեցին, որ հիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնից ստացված հաղորդման առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Քրեական վարույթի շրջանակներում չկա ձերբակալված անձ:

Լրահոս

Դիտել ավելին