Կարևոր իրադարձություններ

Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

04 Հունիս, 2025 18:25
Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել միմյանց փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար. Զախարովա

Ուկրաինան դադար է վերցրել ռուսական կողմի փոխանցած հուշագիրը քննարկելու համար:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Մոսկվան նույնպես մանրամասն կուսումնասիրի ուկրաինական հուշագրի դրույթները։ 

«Հունիսի 2-ին Ստամբուլում, ինչպես գիտեք, տեղի ունեցավ Ուկրաինայի հետ Ռուսաստանի նախաձեռնությամբ վերսկսված ուղիղ երկկողմ բանակցությունների երկրորդ փուլը։

Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր մայիսի 16-ին, ուկրաինական պատվիրակությանը հանձնեց երկու մասից բաղկացած մանրամասն հուշագիր, որտեղ ներկայացված էր մեր դիրքորոշումը երկարաժամկետ խաղաղության և հնարավոր լիարժեք հրադադարի հասնելու ուղիների վերաբերյալ։ Մենք ստացել ենք ուկրաինական դիրքորոշման նախագիծը։ Այն մանրամասն կուսումնասիրվի»,- ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին