Կարևոր իրադարձություններ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ

04 Հունիս, 2025 19:01
Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն․ ԶՈՒ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերականորեն կայուն:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:

«Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք թիրախային են, այդ մասով ՊՆ-ն տեղեկատվություն է տալիս»,- ասաց ԶՈՒ ԳՇ պետը:

Անդրադառնալով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց.

«Նպատակն է մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրել, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրել»:

Լրահոս

Դիտել ավելին