Ուկրաինական կողմը անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների մարմինների ընդունումը և փոխանակումը:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Նա հիշեցրել է, որ ռուսական կողմը, խստորեն պահպանելով Ստամբուլի համաձայնագրերը, հունիսի 6-ին սկսել է մարդասիրական գործողություն իրականացնել՝ Ուկրաինա տեղափոխելու ԶՈւ ավելի քան 6000 զոհված զինծառայողների մարմինները, ինչպես նաև փոխանակելու վիրավոր և ծանր հիվանդ ռազմագերիների և 25 տարեկանից փոքր ռազմագերիների։
«Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 640 ռազմագերիների անունների առաջին ցուցակը՝ վիրավորներ, ծանր հիվանդներ և երիտասարդներ, որոնք պետք է փոխանակվեն:
Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ի զինծառայողների սառեցված դիերի առաջին խմբաքանակը՝ 1212 մարդ, արդեն սառնարանային բեռնատարներով հասել է փոխանակման գոտի։ Սակայն ուկրաինական կողմը հետաձգել է ժամկետները։ Բերված պատճառները տարբեր են և բավականին տարօրինակ։
Մենք կոչ ենք անում Կիևին խստորեն պահպանել ժամանակացույցը և ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, և անհապաղ սկսել փոխանակումը»,- ասված է Մեդինսկու հայտարարության մեջ։