Կարևոր իրադարձություններ

Ախուրյան գյուղում տուն է հրդեհվել

09 Հունիս, 2025 11:51
Ախուրյան գյուղում տուն է հրդեհվել

Հունիսի 8-ին՝ ժամը 22:20-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ). տուժածներ չկան: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ հունիսի 9-ին՝ ժամը 00:07-ին: Այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն և տանիքի մյուս հատված։

Լրահոս

Դիտել ավելին