Կարևոր իրադարձություններ

Երևանը դատապարտում է hարձակումն Իրանի վրա, հարցականի տակ է տարածաշրջանի փխրուն կայունությունը. Փաշինյան

13 Հունիս, 2025 15:45
Երևանը դատապարտում է hարձակումն Իրանի վրա, հարցականի տակ է տարածաշրջանի փխրուն կայունությունը. Փաշինյան

«Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա»:

Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումի ընթացքում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան կանդրադառնար Եվրամիությանն անդամակցելու մասին հարցին, հայտնում է «Ազատություն»-ը: 

«Եվ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Մենք շատ մտահոգ ենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումը ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը և կոչ է արել կասեցնել իրավիճակի հետագա սրացումը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է:

Լրահոս

Դիտել ավելին