Կարևոր իրադարձություններ

Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. Իրանի տապալված միապետի որդին դիմել է զինվորականներին

13 Հունիս, 2025 18:45
Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. Իրանի տապալված միապետի որդին դիմել է զինվորականներին

Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. այս մասին X-ում գրել է Իրանի տապալված միապետի որդին՝ Ռեզա Փեհլևին:

«Անխոհեմ կերպով հետամուտ լինելով միջուկային զենքի ստեղծմանը՝ Ալի Խամենեին և նրա անգործունակ ու հանցագործ ավազակները Իրանը ներքաշել են պատերազմում և Իրանի ժողովրդին վտանգի ենթարկել։

Նրանք են պատասխանատու։ Բայց ռեժիմը թույլ է և պառակտված։ Այն կարող է փլուզվել։ Ինչպես ասել եմ իմ հայրենակիցներին, Իրանը ձերն է և պետք է այն վերադարձնեք։

Ես ձեզ հետ եմ։ Մնացեք ուժեղ, և մենք կհաղթենք։ Ես ասել եմ զինվորականներին, ոստիկանությանը և անվտանգության ուժերին. անջատվեք ռեժիմից։ Հարգեք ցանկացած պատվավոր զինծառայողի երդումը։ Միացեք ժողովրդին», - նշել է Փեհլևին:

 Նա նաև դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով «ևս մեկ փրկօղակ չնետել մեռնող, ահաբեկչական ռեժիմին»։

«Ահա թե ինչ է խնդրում Իրանի ժողովուրդը, և դա խաղաղության լավագույն շահերից է բխում», - նշել է Փեհլևին:

Լրահոս

Դիտել ավելին