Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

14 Հունիս, 2025 15:16
Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ:

«Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։

Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը համապատասխան՝ ընդգծեցի տարածաշրջանում ռիսկերը կառավարելու և էսկալացիայից խուսափելու կարևորությունը:

Շարունակում ենք սերտ կապի մեջ լինել, այդ թվում՝ ԱԷՄԳ-ի քննարկումների շուրջ»,- «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտգործնախարարը։

Լրահոս

Դիտել ավելին