Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և այդ լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։
Ֆիդանն ասել է, որ զարգացումները մտահոգիչ են, և որ հակամարտությունը դադարեցնելու և Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է», - ասել է աղբյուրը։