Կարևոր իրադարձություններ

Իրանն Իսրայելին hակահարված է տվել հին hրթիռներով, նորերը դեռ չեն օգտագործվել. Իրանի ԶՈՒ պաշտոնյա

15 Հունիս, 2025 18:30
Իրանն Իսրայելին hակահարված է տվել հին hրթիռներով, նորերը դեռ չեն օգտագործվել. Իրանի ԶՈՒ պաշտոնյա

Իրանը հակահարված է տվել Իսրայելին հին սերնդի հրթիռներով և դեռևս չի օգտագործել նորագույն հրթիռները, հայտարարել է Իրանի զինված ուժերի քաղաքական և գաղափարախոսական բաժնի ղեկավար Ալի Սաեդին։

«Հատկանշական է, որ վերջին գործողության ընթացքում օգտագործված հրթիռների մեծ մասը պատկանում էր իրանական զենքի հին սերնդին։ Եվ սա այն դեպքում, երբ առաջադեմ հրթիռներն ու տեխնոլոգիաները դեռևս չեն օգտագործվել մարտադաշտում», - ասվում է ԻՀՊԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրին, հայտնել էին, որ Իրանը Իսրայելի վրա հարվածներ է հասցրել՝ օգտագործելով միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ՝ «Էմադ», «Ղադր», «Խեյբար Շեկան»: 

«Էմադ» բալիստիկ հրթիռի հեռահարությունը կարող է հասնել 1,7 հազար կիլոմետրի: «Խեյբար Շեկան»-ի հայտարարված առավելագույն հեռահարությունը մոտ 1,5 հազար կիլոմետր է, իսկ «Ղադր» հրթիռին՝ մոտ 2 հազար կիլոմետր:

Լրահոս

Դիտել ավելին