Կարևոր իրադարձություններ

Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել

17 Հունիս, 2025 14:15
Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել

Հանրային դիվանագիտության գրասենյակի ղեկավար Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել՝ Կապանի Ամերիկյան անկյան հետ համագործակցության հետագա խորացման վերաբերյալ։

Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Ամերիկյան անկյունները էական դերակատարում ունեն հայ-ամերիկյան փոխգործակցության մեծացման հարցում և մենք ակնկալում ենք ընդլայնել այն՝ առավել ազդեցիկ ծրագրերի իրագործմամբ։ Միասին մենք ավելի ամուր ու ավելի բարեկեցիկ ապագա ենք կերտում մեր ժողովուրդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Դիտել ավելին