Կարևոր իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

19 Հունիս, 2025 11:18
Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատը

Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցությունից տեղեկացնում են, որ  խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Զեյնալյանին համատեղ աշխատանքի, սկզբունքային դիրքորոշումների, քաղաքապետարանում և Հանրապետություն խմբակցությունում իր ներդրած ավանդի համար։

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ նրա հետագա գործունեության ընթացքում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր քաղաքացիների բարօրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Լրահոս

Դիտել ավելին