Կարևոր իրադարձություններ

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը

19 Հունիս, 2025 14:05
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Օպել»-ը

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունիսի 19-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:

Լրահոս

Դիտել ավելին