Կարևոր իրադարձություններ

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

20 Հունիս, 2025 12:30
Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ

Հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տեղեկությունները նախնական են։

Կան ձերբակալվածներ։

Նշենք, որ տարածքի բնակիչները նաև կրակոցների նմանվող ձայներ են լսել։

Լրահոս

Դիտել ավելին