Կարևոր իրադարձություններ

«Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ-ն կազատվի ներմուծման մաքսատուրքից. նախատեսվում է ներմուծել 5 ավտոբուս

20 Հունիս, 2025 18:30
«Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ-ն կազատվի ներմուծման մաքսատուրքից. նախատեսվում է ներմուծել 5 ավտոբուս

Կառավարության որոշմամբ «Ալավերդու ավտոբուս» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը նախատեսում է ներմուծել 5 ավտոբուս՝ իրականացնելով 179.5 մլն դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման և 22․6 մլն դրամի ներդրում ավտոբուսների կայանատեղերի կառուցման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում՝ մինչև 2028 թ. ընկած ժամանակահատվածում, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 178 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 179.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 26.9 մլն դրամ:

Լրահոս

Դիտել ավելին